Ցանկացած բանաձեւ, այդ թվում ՄԱԿ-ինը, դառնում է հակամարտող կողմերի PR- զենքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի օկուպացիայի մասին քննարկումը կարող է արդյունավետ լինել միայն մի պայմանի դեպքում. եթե հրաժարվենք ձեւա-իրավական դետերմինիզմից, գտնում է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, այնպիսի բարդ խնդիրների կարգավորման ժամանակ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, առաջին պլան է գալիս ոչ թե այս կամ այն առանձին տարածքների ձեւա-իրավական պատկանելությունը այս կամ այն կողմին, այլ այնպիսի բարդ հանգամանք, ինչսպիսին վստահությունն է կողմերի միջեւ: «Ինչու՞ Ստեփանակերտը, որը 1991-1992 թվականներին վերածվել էր «Ստալինգրադի», վերակառուցվել է, իսկ մինչեւ հակամարտությունը մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Շուշին` ոչ: Որովհետեւ Շուշին մարտավարական բարձր կետ է, իսկ հայերը վախենում են «խաղաղ կարգավորումից» վերադարձող «շուշալարիների»` Շուշիի ադրբեջանիցների, տեսքով: Ինչու՞ հայկական կողմը համառորեն չի ցանկանում ազատագրել օկուպացված տարածքները: Որովհետեւ, ոչ մի խաղաղապահ, հատկապես եվրոպացի, չի կանխի կես միլիոն ադրբեջանցիների վերադարձը հայրենի գյուղեր եւ քաղաքներ: Իսկ կարծել, պրոֆեսիոնալ «խաղաղապահների» նման, որ «օկուպացված տարածքների» ապառազմականացմանը եւ այնտեղ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայմանը չի հետեւի գաղթականների զանգավածային վերադարձը, ովքեր երազում են մաքրել իրենց հաշիվները հայ «բռնազավթիչների» հետ, որեւէ հիմքեր չկան: Անպատասխան է մնում նաեւ ադրբեջանական անձնագրեր վերցնելու հայերի պատրաստակամության հարցը: Այս դեպքում, ցանկացած բանաձեւ, այդ թվում ՄԱԿ-ինը, դառնում է հակամարտող կողմերի PR- զենքը: Կողմերից մեկը հղում կկատարի իր աջակցությանը բարձր միջազգային ատյանների կողմից, երկրորդը կկասկածի այդ աջակցության որակի վրա: Երկու կողմերն էլ հակամարտության կարգավորման պատասխանատվությունը դնում են կամ իր հակառակորդի, կամ էլ երրորդ կողմի վրա: Իսկ հակամարտությունն ինքը նման տվյալների դեպքում չի կարգավորվի, եթե որպես կարգավորում հասկանանք փոխզիջումը, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակը»,- գտնում է Մարկեդոնովը, հաղորդում է Politicom.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---