Բաքուն բողոքի նոտա է հղել Հնդկաստանի ԱԳՆ-ին Ղարաբաղի վերաբերյալ նրա դիրքորոշման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոք է հայտնել Հնդկաստանին վերջերս ՄԱԿ-ի ԳՎ-ի նիստում Ադրբեջանի առաջարկած «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի դեմ քվեակելու համար: «Նոտայում Ադրբեջանի ԱԳՆ-ն «իր դժգոհությունն է հայտնում այդ հարցի շուրջ Հնդկաստի դիրքորոշման վերաբերյալ», ասել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան Տամերլան Գարաեւը: Բողոքի նոտան արդեն իսկ ներկայացվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, եւ մենք պատասխանի ենք սպասում, նշել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Նշենք, որ Ադրբեջանի դեսպանատունը երկար աշխատանք է վարել հնդկական կողմի հետ, որպեսզի նա գոնե ձեռնպահ մնա ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ քվեարկությանը: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանում Ադրբեջանի դեսպան Տամերլան Գարաեւը: Սակայն, նրա խոսքերով, այն չի լսել Բաքվի կարծիքը:



«Մենք շատ մեծ ծրագրեր ունեինք երկկողմանի հարաբերությունների առումով, սակայն, ցավոք, երեկվա քայլով Հնդկաստանը վերջ դրեց այդ ամենին: Այժմ Դելիում Ադրբեջանի դեսպանատունը ԱԳՆ-ի կողմից որոշակի ցուցումների է սպասում, ինչից հետո մենք պաշտոնապես մեր դիրքորոշումը կհայտնենք հնդկական կողմին: Անկասկած, ՄԱԿ-ում Հնդկաստանի դիրքորոշումը շատ տխրեցրեց մեզ եւ, անկասկած, այդ ամենը լրջորեն կազդի ադրբեջանա-հնդական հարաբերությունների ապագայի վրա»,- հայտարարել է Գարաեւը:



Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանի պատվիրակները 39 «կողմ», յոթ «դեմ» եւ 100 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ հավանություն են տվել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին:



Բանաձեւը հավանություն է ստացել Աֆղանստանի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Բրունեյի, Կամբոջայի, Կոլումբիայի, Կոմորյան կղզիների, Ջիբուտիի, Գամբիայի, Վրաստանի, Ինդոնեզիայի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբիայի, Մալազիայի, Մալդիվների, Մոլդովայի, Մարոկկոյի, Մուանմարի, Նիգերի, Նիգերիայի, Օմանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սենեգալի, Սերբիայի, Սյերա-Լեոնեի, Սոմալիի, Սուդանի, Թուրքիայի, Տուվալուի, Ուգանդայի, Ուկրաինայի, ՄԱԷ-ի, Ուզբեկստանի եւ Յեմենի կողմից: Դեմ են հանդես եկել Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Վանուատուն: 100 երկիր ձեռնպահ են մնացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---