Լիտվան ողջունում է Եվրահանձնաժողովի ձգտումը շարունակել համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների հետ 5 ապրիլի 2008 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Եվրահանձնաժողովը «2007 թվականին Եվրոպական հարեւանության քաղաքականության իրականացման» կոմունիկատ է հրապարակել Խորհրդարանի եւ Խորհրդի համար եւ զեկույցներ է տարածել Եվրոպական հարեւանության քաղաքականության մասնակից երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Եգիպտոսում, Վրաստանում, Իսրայելում, Հորդանանում, Լիբանանում, Մոլդովայում, Պաղեստինում, Սիրիայում, Թունիսում եւ Ուկրաինայում բարեփոխումների ոլորտում գրանցած առաջընթացի մասին: Այդ մասին ասվում է Լիտվայի արտգործնախարարության հայտարարության մեջ: «Արտգործնախարարությունը ողջունում է Եվրահանձնաժողովի ձգտումը շարունակել համագործակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների հետ, որոնք ցանկություն են հայտնել եւ տիրապետում են անհրաժեշտ ունակությունների: Եվրահանձնաժողովի կոմունիկատն արտացոլում է Լիտվայի տրամադրվածությունը` ակտիվորեն սատարել Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային Կովկասի եւ ԵՄ երկրների միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ կայքում զետեղված հայտարարության մեջ: «Չափազանց կարեւոր է ապագայում եւս համապատասխան գնահատական տալ ԵՄ-ի արեւելյան հարեւաններին եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման գործում: Իրենց հերթին այդ երկրները պետք է հետագայում եւս ակտիվորեն ներքին բարեփոխումներ անցկացնեն եւ ամրապնդեն երկկողմ հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-ասել է արտգործնախարար Պյատրաս Վայտեկունասը: «Եվրահանձնաժողովի ընդունված փաստաթղթում տրվում է գործընկեր երկրների առաջընթացի ուսումնասիրությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական համագործակցությունը, տնտեսությունը, միգրացիան, էներգետիկան, տրանսպորտը, գիտական հետազոտությունները, ուսանողների եւ երիտասարդների շարժունակությունը: Հանձնաժողովը ուշադրություն է դարձնում առկա խնդիրներին հատկապես կոռուպցիայի, մարդու իրավունքների պաշտպանության եւ դատարանների անկախության ոլորտներում: Հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ չորս երկիր, այդ թվում Ուկրաինան եւ Մոլդովան առավելագույն առաջընթացն են գրանցել գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման գործում: Մոլդովան ակտիվորեն կատարել է ստանձնած պարտավորությունները եւ հստակ քաղաքական վճռականություն է ցուցաբերում սկսած գործը շարունակելու հարցում: Կոմունիկատում նշվում է, որ ի գիտություն ընդունելով ընթացիկ տարվա փետրվարին Խորհրդի եզրակացությունները, ԵՄ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Մոլդովայի հետ ամրագրված համագործակցության մասին նոր պայմանագիր կնքելու շուրջ: Զարգացնելով հարաբերությունները ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ, հանձնաժողովը մտադիր է շարունակել Ամրագրված համագործակցության մասին նոր պայամանգրի շուրջ բանակցությունները, որը ներառում է նաեւ առավել սերտ ազատ առեւտրային համագործակցություն»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |