ՎՈՒԱՄ-ը մտադիր է ՄԱԿ-ում քննարկման ներկայացնել սառեցված հակամարտությունների մասին բանաձեւը15 ապրիլի 2008 - 16:48 AMT PanARMENIAN.Net - «ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) պետությունները ծրագրում են ՄԱԿ-ում քննարկման ներկայացնել բանաձեւ իրենց տարածքներում հակամարտությունների մասին»,- երեքշաբթի Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Բանաձեւի նախագիծը, նշել է նա, դեռեւս գտնվում է ՄԱԿ-ի օրակարգում: «Նախագիծը մնում է ներկայացնել քննարկման, ապա` քվեարկության: Այդ ամենը տեղի կունենա որոշակի փուլում»,- ընդգծել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի տեղակալը:Ա. Ազիմովի խոսքերով, «Ադրբեջանն առաջին քայլը կատարել է այդ ուղղությամբ` հասնելով «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւի ընդունմանը, եւ դա դարձավ բավարար հիմք ՎՈՒԱՄ տարածքում սառեցված հակամարտությունների մասին բանաձեւ ներկայացնելու համար»: «Դա եւս կամրապնդի մեր գործընկերների քաղաքական կամքը»,- ընդգծել է փոխնախարարը: Մեկնաբանելով Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վաղվա հանդիպումը Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի հետ` Ա. Ազիմովը նշեց, որ հանդիպումը աշխատանքային բնույթ է կրում: Նրա խոսքերով, Ադրբեջանն «սպասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պատասխանին մի շարք հարցերի, որոնք դրվել են նրանց առջեւ Բուխարեստում անցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում»: «Նրանք պետք է ինչ-որ նոր քայլեր ձեռնարկեն: ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովի շրջանակներում նրանցից պահանջել են մի շարք հարցերի պարզաբանում: Եւ մենք սպասելու ենք պատասխանի»,- ասել է Ա. Ազիմովը, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |