Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը պաշտպանում են 59 կոնգրեսական

PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Մայքլ Բեկմանը, Շարլիզ Գոնզալեսը, Զակ Սպեյսը եւ Տիմ Ուոլբերգը աջակցել են բանաձեւի նախագծին, որը դատապարտում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում: Այդպիսով, բանաձեւի կողմնակիցների թիվը հասել է 59-ի:



Կոնգրեսական Ջոզեֆ Կրոուլիի այս տարվա հունվարին ներկայացված օրինագիծը, դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը, կոչ է անում Թուրքիային համապատասխան միջոցների դիմել խոսքի ազատությանը սատար լինելու համար եւ չեղյալ հայտարարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը:



«Ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ այդ բանաձեւը եւ աջակցում եմ ջանքերին` ուղղված նրան, որպեսզի ապացուցվի, որ Հրանտ Դինքի կյանքն ու գործունեությունը մոռացված չեն»,- հայտարարել է կոնգրեսական Մայքլ Բեկմանը:



«Համագումարը բարձր է գնահատել կոնգրեսականների կողմից բանաձեւի պաշտպանությունը: Հրանտ Դինքը օրինապահ քաղաքացի է եղել, ով հավատում էր ժողովրդավարական իդեալներին եւ խաղաղ բարեփոխումներին: Կոնգրեսը պետք է լուրջ միջոցներ ձեռանարկի, որպեսզի Թուրքիան վերացնի 301-րդ հոդվածը, որով մեղադրվում են երկրի քաղաքացիները, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին»,- հայտարարել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---