Վլադիմիր Պուտինը դարձել է «Միասնական Ռուսաստանի» նախագահը15 ապրիլի 2008 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը միաձայն ընտրվել է «Միասնական Ռուաստան» կուսակցության նախագահ: Երեքշաբթի կուսակցության նիստին Վլադիմիր Պուտինը նաեւ հաստատել է իր համաձայնությունը գլխավորել կառավարությունը նախագահական լիազորությունները փոխանցելուց հետո: Գործող եւ ընտրված նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Դմիտրի Մեդվեդեւին նիստի ժամանակ առաջարկվել է կուսակցության անդամ դառնալ, սակայն նման քայլից նրանք խուսափել են:«Ինչպես ես արդեն բազմաթիվ անգամներ ասել եմ, եւ այսօր իմ կարծիքն այդ հարցով չի փոխվել, երկրի ղեկավարի կուսակցության ղեկավար լինելը, ինչպիսին էլ լինեն նրա քաղաքական հավակնությունները, աննպատակահարմար եմ համարում»,- հայտարարել է Պուտինը: Քվեարկությունից առաջ կուսակցության ներկա ղեկավար Բորիս Գրիզլովը հայտարարեց, որ հաստատվել է «Միասնական Ռուսաստանի» նոր կանոնադրությունը: Այն թույլ է տալիս կուսակցության նախագահ դառնալ անկուսակցական մարդուն, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |