Էդվարդ Նալբանդյանն ու Բերնար Ֆասյեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը23 ապրիլի 2008 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա ընթացքի հետ կապված հարցերը: Նա հանդիպել է նաեւ դիվանագիտական գլխավոր խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ, որին Է. Նալբանդյանը ներկայացրեց արտաքին եւ ներքին ոլորտներում Հայաստանի նոր ղեկավարության ծրագրերը, Հայաստանի մոտեցումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Առանձին ուղղություններով միջկառավարական շփումների ընդլայնման եւ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության էլ ավելի խորացման հարցեր քննարկվեցին Ֆրանսիայի պետական ծառայության հարցով պետքարտուղար Անդրե Սանտինիի հետ:Ապրիլի 23-ին նախատեսված է Է. Նալբանդյանը հանդիպումը իշխող Հանուն Ժողովրդային շարժման (UMP) կուսակցության Գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |