Սոֆիայի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության մասին հռչակագրի շուրջ ենթադրվող քվեարկությունը սկանդալի է վերածվել

PanARMENIAN.Net - Սոֆիայի քաղաքային խորհրդում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հռչակագրի շուրջ ենթադրվող քվեարկությունը սկանդալի է վերածվել: Խորհրդում «Դեմոկրատները հանուն ուժեղ Բուլղարիայի» կուսակցության (DSB) ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը որպես բողոքի նշան այն փաստին, որ Խորհրդի անդամների մեծամասնությունը կողմ էին Հռչակագրի քվեարկության արգելմանը, որում նշվում է, որ 1,5 միլիոն հայերի ոչնչացնումն ու տեղահանությունը Օսմանյան Թուրքիայում հանդիսանում է պատմականորեն ապացուցված փաստ:



«Տապալելով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, Սոֆիայի քաղաքապետը գլուխը խոնհարեց Թուրքիայի առաջ»,- ասել է DSB-ի անդամ Վիլի Լիլկովը: Նա նաեւ հավելել է, որ այդպիսով Բորիսովը մերժել է Սոֆիայում ապրող հայերի պահանջը:



«Ես չեմ կամենում հակազդել Թուրքիային: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, սակայն DSB-ն ցանկանում է պատճառ ստեղծել Թուրքիայի հետ դիմակայության համար»,- նկատել է Բոյկո Բորիսովը: Նա նաեւ հավելել է, որ նա կհանդիպի Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ իր ցավակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ: Սոֆիայի քաղաքային խորհրդի անդամ Անգել Ջամբասկիի խոսքերով, Սոֆիայի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության փաստը դատապարտելու լիազորություններ չունի: Նրա խոսքերով, դա Բուլղարիայի խորհրդարանի իրավունքն է, հաղորդում է novinite.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---