Նենսի Փելոսին խոստացել է հետագայում եւս պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կազմակերպությամբ, Կոնգրեսի շենքում տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը եւ իր հարգանքն է մատուցել Եղեռնի մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին:



«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ պետք է անդրադառնալ անցյալում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Իմ պատասխանը միշտ եղել է` եթե մենք անտեսենք պատմությունը, ապա կնախասահմանենք դրա կրկնումը»,- ասել է տիկին Փելոսիոն` հիշեցնելով, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց, ցեղասպանություններ են տեղի ունենում Ռուանդայում եւ Դարֆուրում: Նա խոստացել է պայքարել ու շարունակել իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ մյուսներին եւս հորդորել է նույնն անել, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---