Գերմանիա. Հարգանքը Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ կարող է դրսեւորվել այդ հանցագործությունը ճանաչելու մեջ

PanARMENIAN.Net - Այսօր աշխարհի բոլոր հայերի համար, այդ թվում Գերմանիայի հայերի համար սգո օր է, նրանք հիշում են Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն մարդկանց սպանությունն ու բռնագաղթը: Այդ մասին ասվում է Բունդեստագի CDU/ CSU խմբակցության վերաբնակների հարցերով լիազոր Յոհեն-Կոնրադ Ֆրոմմեի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ հայերի բռնագաղթը 20 դարի ամենամեծ բռնագաղթն է եղել: Ըստ Ֆրոմմեի, հարգանքը Ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ կարող է դրսեւորվել այդ հանցագործությունը ճանաչելու մեջ, սակայն Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ մինչ օրս ուրանում է այդ իրադարձությունների հիմքում ընկած կանխամտածվածությունը: Նրա խոսքերով, Գերմանիան, ելնելով սեփական փորձից, գիտակցում է, թե որքան ծանր է յուրաքանչյուր ժողովրդի համար անդրադառնալ սեփական անցյալի մութ էջերին:«Միայն սեփական պատմության ազնիվ վերանայումը կարող է հիմք ստեծղել ճշմարիտ հաշտեցման համար: Հաշվի առնելով պատմական փաստերը, Հայոց ցեղասպանության 90-ամյակի օրը Բունդեստագը 2005թ. հանդես եկավ հայտարարությամբ, որով ճանաչում է այդ փաստը եւ պահանջում է վերանայել պատմությունը»,-նշել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---