Լոս Անջելես. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բախում է տեղի ունեցել հայ եւ լատինամերիկացի ուսանողների միջեւ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի Վան-Նեյս ավագ դպրոցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բախում է տեղի ունեցել հայ եւ լատինամերիկացի ուսանողների միջեւ: Միջադեպը տեղի է ունեցել միջոցառման ավարտին, երբ լատինամերիկացի ուսանողները իրենց դժգոհությունն են հայտնել միջոցառման ծրագրի վերաբերյալ: Ուսանողները միայն բարձրաձայն գոռում էին միմյանց վրա, սակայն դպրոցական ոստիկանությունը արագ արձագանքեց եւ տուն ուղարկեց միջադեպի մասնակիցներին: Մինչ երկուշաբթի այնտեղ կհերթապահեն ոստիկանության աշխատակիցներ, նոր միջադեպերից խուսափելու համար: Կատարվածի մանրամասները կքննվեն երկուշաբթի, երբ ուսանողները դպրոց վերադառնան, հաղորդում է myfoxa.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---