Կրասնոդարի հայերը ջահերով երթ են անցկացրել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են անցել Կրասնոդարում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ապրիլի 23-ին տեղի է ունեցել երիտասարդության ջահերով երթը դեպի հայկական եկեղեցու բակում տեղադրված Խաչքարը: Ապրիլի 23-ի միջոցառումներն ավարտվել են «Ես մեղադրում եմ» ֆիլմի ցուցադրությամբ եւ երիտասարդության հանրահավաքով:



Ապրիլի 24-ին, հոգեհանգստի արարողությունից եւ Խաչքարի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելուց հետո, տեղի է ունեցել Կրասնոդարի հայկական կազմակերպությունների հանրահավքը, որի մասնակիցները դատապարտել են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը եւ կոչ են արել միջազգային հանրությանը շարունակել պայքարը պատմական արդարության վերականգնման համար:



«Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպության նախագահ, «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը ընթերցել է Կուբանի հայ կազմակերպությունների դիմումը Կրասնոդարի երկրամասի օրենսդրական ժողովին, որտեղ խնդրում են իրենց վերաբերմունքը հայտնել` որոշում ընդունելով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին:



Միջոցառման կազմակերպիչներին էին «Ռուս-հայկական բարեկամության» Կրասնոդարի ներկայացուցչությունը, Կրասնոդարի քաղաքային կրթամշակութային «Խաչքար» կենտրոնը եւ «Ռուսաստանի հայերի միության» Կրասնոդարի քաղաքային բաժանմունքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---