Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» Արգենտինայի Սենատին Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու համար26 ապրիլի 2008 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն «դատապարտել է» Արգենտինայի Սենատին 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն ընդունելու համար: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ «Թուրքիան արդեն համապատասխան միջոցներն է ձեռնարկում» այդ հայտարարության առումով: «Արգենտինայի Սենատը հայտարարություն է ընդունել հայկական կողմի անհիմն մեղադրանքների հիման վրա, որոնք մենք հերքում ենք եւ դատապարտում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Այդ պատճառով Թուրքիայի պետական նախարար Մեհմետ Այդինը հետաձգել է ապրիլի 28-29 ծրագրված այցելությունը Բուենոս-Այրես: Արգենտինայի մայրաքաղաքում Այդինը պետք է մասնակցել «Քաղաքակրթությունների դաշինք» կազմակերպության նախաձեռնությանը` ուղղված իսլամական եւ արեւմտյան հասարակությունների միջեւ երկխոսության խրախուսմանը: Նախաձեռնության համանախագահներն են Իսպանիան եւ Թուրքիան: «Արգենտինայի Սենատի որոշումը հակասում է պատմական փաստերին եւ խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |