Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար 7 մայիսի 2008 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ՌԴ Պետդումայի հաստատմանն է ներկայացրել Վլադիամիր Պուտինի թեկնածությունը: Մեդվեդեւը համապատասխան նամակ է հղել Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովին ՌԴ Սահմանադրության 111 հոդվածի 2 մասի համաձայն: Դեռեւս 2007 թվականի դեկտեմբերի 11-ին Մեդվեդեւը, այն բանից հետո, երբ չորս կուսակցություններ առաջարկեցին նրա թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, խնդրեց Վլադիմիր Պուտինին վարչապետ դառնալ ընտրություններում իր հաղթանակի դեպքում: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Պուտինը համաձայնվեց գլխավորել նախարարների կաբինետը: Չորեքշաբթի Կրեմլում տեղի կունենա Պուտինի հանդիպումը Դումայի խմբակցությունների եւ միավորումների հետ: Հինգշաբթի Պետդուման նախատեսում է քննարկել Վ.Պուտինի թեկնածությունը: Եթե Պետդուման հաստատի Պուտինի թեկնածությունը, նա պետք է մեկ շաբաթվա ընթացքում նախագահին առաջարկի գործադիր իշխանության դաշնային մարմինների կառուցվածքի մասին առաջարկները, ինչպես նաեւ կառավարության նախագահի տեղակալների եւ դաշնային նախարարների պաշտոնների թեկնածուներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |