ԼՂՀ նախագահ. Ղարաբաղը պետք է ինքնուրույն մասնակցի Ադրբեջանի հետ բանակցություններին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնուրույն մասնակցի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: «Կա հակամարտության գլխավոր կողմը` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճիշտ նույն առաջնայնություններով, ինչ մյուս օտարերկրյա պետությունները»,-նշել է նա: Ըստ հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի, կայունության արդյունքը կլինի այն դոկտրինը, որտեղ նպատակ կդրվի առավելագույնս խիտ բնակեցնել Ղարաբաղի տարածքը, գրում է «Վեդոմոստի» թերթը: Ռուսական պարբերականը նշում է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պնդում է, որ Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի սահմաններում պետք է որոշվի այն բանից հետո, երբ հայկական զորքերը դուրս բերվեն «գրավյալ տարածքներից»: ԱՄՆ Պետդեպարտամենտը ապրիլին հայտարարել էր, թե չի ճանաչում Ղարաբաղի ինքնիշխանությունը:



«Ստեփանակերտին նման քայլի կարող էին դրդել շշուկներն այն մասին, թե իբր Հայաստանը, հակամարտությունը արագ կարգավորելու նպատակով, պատրաստ է Ադրբեջանին տալ ղարաբաղյան տարածքների մի մասը»,-չի բացառում Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: «Պաշտոնական տվյալներով, հանրապետությունում բնակիչների թիվը 150 000 քիչ է, բնակչության խտությունը 10 անգամ քիչ է, քան հարեւան Հայաստանում: Կառավարության նպատակն է առավելագույն սեղմ ժամկետում հասնել 500 000 թվին: Բնակչության ներհոսքը գրեթե երկու անգամ գերազանցում է արտահոսքը: Աճում է նաեւ ծնելիությունը, որը կազմում է այժմ 14 երեխա 1000 մարդու հաշվարկով: Բնակչության աճը կարող է նպաստել նաեւ անկախացման խնդրի լուծմանը, «ինչպես դա եղավ Կոսովոյում»,-ընդգծում է Արա Հարությունյանը: Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ հանրապետության կարգավիճակը պետք է որոշեն նրա բնակիչները հանրաքվեի միջոցով: «Մոսկվան հանդես է գալիս փոխզիջման որոնման օգտին միջազգային միջնորդների մասնակցությամբ»,-գտնում է Պետդումայի միջազգային կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին, գրում է «Վեդոմոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---