ԱԶԿ-ն կփակվի, Էրդողանը, հավանաբար, կվտարվի քաղաքականությունից, գտնում են Թուրքիայի կառավարությունում

PanARMENIAN.Net - Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության` ԱԶԿ-ի անդամները կարծում են, որ այն կփակվի Սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին կարգելվի զբաղվել քաղաքակնությամբ: Այդ մասին հայտարարեցին կուսակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Նրանց խոսքերով, ԱԶԿ-ի շարքերում «մռայլ տրամադրություն է տիրում»` կուսակցությունում ակտիվորեն քննարկվում են նրա պաշտոնական փակման դեպքում իշխանությունում մնալու տարբերակները:



«Կուսակցությունը կփակվի, Էրդողանը, հավանաբար, կվտարվի քաղաքականությունից, այս տեսակետը կիսում են կառավարության շատ անդամներ»,-նշել է թուրք նախարարներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ: «Ես չափազանց մտահոգ եմ Թուրքիայի ապագայով, սակայն մեր ճակատագիրը գտնվում է սահմանադրական 11 դատավորների ձեռքերում, եւ մենք կարող ենք միայն գուշակել, թե ինչ որոշում նրանք կկայացնեն»,-գտնում է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը, որը եւս չի ցանկացել, որ իր անունը նշվի, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:



2008թ. մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը սկսեց Արդարության եւ զարգացման կուսակցությունը փակելու մասին հայցի քննարկումը: Մեկ ամսվա ընթացքում, ըստ օրենքի, ԱԶԿ-ն պետք է հանդես գա դատարանում, պաշտպանելով իրեն: Եթե հայցը բավարարվի, ապա իշխող կուսակցությունը կդադարի գոյություն ունենալ որպես քաղաքական կազմակերպություն, իսկ նրա ունեցվածքը կանցնի պետությանը:



ԵՄ-ին դիմելու առիթ հանդիսացավ Թուրքիայի Գլխավոր դատախազության պահանջը` երկրում «աշխարհիկ ռեժիմի խախտման համար» իշխող կուսակցությունը ցրելու վերաբերյալ: Ըստ գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայի, ԱԶԿ-ի եւ վարչապետ Էրդողանի գործունեությունը խախտում է ժամանակակից Թուրքիայի զարգացման աշխարհիկ բնույթը: Գլխավոր դատախազը պահանջում է ԱԶԿ-ի 71 անդամների, այդ թվում Ռեջեփ Էրդողանի, ինչպես նաեւ նախագահ Աբդուլլահ Գյուլի համար արգելել նրանց զբաղվել քաղաքական գործունեությամբ հինգ տարվա ընթացքում: Դատարան դիմելու առիթ հանդիսացավ խորհրդարանի 2008թ. փետրվարի 9-ի որոշումը, որով հանվում էր շուրջ 80 տարի գործող հիջաբ կրելու արգելքը թուրքական բուհերում: Թուրքիայի գործող ղեկավարության հակառակորդներն ընկալեցին այդ որոշումը որպես ոտնձգություն երկրի աշխարհիկ հիմքերի վրա, որոնք ամրագրված են հիմնական օրենքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---