Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել Ղարաբաղի հետ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Նրա խոսքերով, այս պահին ոչ մի բանակցություն «այսպես կոչված» ԼՂՀ--ի ներկայացուցիչների հետ չի կարող լինել: Խազար Իբրահիմը պնդում է, որ Ղարաբաղը «չի գործում ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, այդ տարածքը, ինչպես նաեւ մերձակա հողերը այժմ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ, որն անմիջական մասնակցություն է ունեցել Ադրբեջանի դեմ բոլոր ոչ իրավասու գործողություններին»: «Հայաստանի այդ գործողությունները հանգեցրին նրան, որ որոշ մարդիկ Լեռնային Ղարաբաղում անվանում են իրենց ինչ-որ իրավաբանական կազմավորման պետական ներկայացուցիչներ: Ինչ-որ բանակցություններ հայ համայնքի հետ կարող են լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ազատի Ադրբեջանի տարածքները, ադրբեջանական համայնքը վերդառնա իր հողը եւ պայմաններ ստեղծվեն Լեռնային Ղարաբաղում երկու համայնքների խաղաղ բնակության համար», ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնուրույն մասնակցի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններին: «Կա հակամարտության գլխավոր կողմը` անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ունի նույնպիսի առաջնայնություններ, ինչպիսիք ունեն այլ արտերկրյա պետությունները»,-նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---