ՀԱԵ-ն արել է հնարավոր ամեն ինչ Նորաշեն եկեղեցին ՀԱԵ-ի Վրաց թեմի իրավասությունում պահպանելու համար20 մայիսի 2008 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նիստ Մայր Աթոռ Էջմիածնում Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու հարցով չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է տեղեկացված աղբյուր: Նրա խոսքերով, ՀԱԵ-ն արել է հնարավոր ամեն ինչ Նորաշեն եկեղեցին ՀԱԵ-ի Վրաց թեմի իրավասությունում պահպանելու համար: «Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, այժմ հերթը պետությանն է»,- ընդգծել է աղբյուրը:Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու թեմն անհանգստություն եւ վրդովմունք է հայտնել Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին: Հայր Տարիելն ու իր գլխավորած մի խումբ աշխատավորներ մետաղյա ցանկապատ են կառուցում Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) համար բնորոշ կրոնական խորհրդանշաններով: «Հայկական թեմը տվյալ քայլը դիտարկում է որպես Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի այլ չորս եկեղեցիների պատկանելության մասին հարցի քաղաքակիրթ կարգավորման վերաբերյալ ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի միջեւ հաստատված համաձայնության խախտում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին որպե ս ՀԱԵ եկեղեցի եւ հիմնադրման օրվանից մտնում էր Վրաստանում հայկական թեմի կազմի մեջ: XX դարի 30-ական թվականներին եկեղեցին մյուս կրոնական կառույցների հետ միասն փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց այն իր օրինական, պատմական տիրոջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |