ԼՂՀ նախագահը նվաճում չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը27 մայիսի 2008 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նվաճում չի համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը: Ինչպես հայտարարել է Բակո Սահակյանը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը, այնուամենայնիվ, դա կարելի է համարել առաջընթաց, ավելին, բանակցություններն ինքին կարելի է բնութագրել որպես առաջընթաց: Մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, Բակո Սահակյանը նշել է, որ կրակոցներ միշտ են լինում, սակայն «մենք ջանքեր ենք գործադրում նվազեցնելու համար փոխհրաձգության հաճախականությունը»: Նրա խոսքերով, այդ նպատակին հասնելու համար եւ պաշտպանության բանակը, եւ երկրի իշխանությունները համատեղ միջոցառումներ են իրականացնում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հունիսի 7-ին կբանակցեն Սանքտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: Դրանք կլինեն երկու նախագահների առաջին բանակցությունները Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |