Վլադիմիր Պուտինը կարող է գլխավորել գազ արտահանող երկրների կազմակերպությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմրր Պուտինը կարող է գլխավորել գազ արտահանող երկրների կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռարը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, «Գազային ՕՊԵԿ-ը» կարող է ստեղծվել մոտ ամիսներին, գրում է RusEnergi-ն:



Գազային կարտելի ստեղծման մասին խոսում են 2006 թ. հոկտեմբերից ի վեր: Ըստ գազի հիմնական առաքիչների, նման դաշինքի ստեղծումը կարող է նպաստել համաշխարհային շուկա գազ արտահանող երկրների վառելիքա-էներգետիկ համալիրի զարգացմանը: 2008 թ. փետրվարին Ռուսաստանում Իրանի դեսպան Գոլյամռեզա Անսարին հաղորդեց, որ գազի խոշորագյուն մատակարարները` Իրանը, Ռուսաստանը, Ալժիրն ու Քաթարը բանակցում են «գազային ՕՊԵԿ» ստեղծելու մասին:



Անցյալ տարի գազի հիմնական առաքիչները հայտարարեցին Գազ արտահանող երկրների համաժողովը ձեւական կազմակերպությունից նավթային ՕՊԵԿ-ի նմանությամբ հզոր կարտելի վերածելու մտադրության մասին: Համաժողովն անց է կացվում 2001թ. ի վեր, սակայն մինչ այժմ այն չունի հստակ կանոնադրություն, անդամության համակարգ եւ մշտական ներկայացուցչություն որեւէ երկրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---