Էրդողանը հերթական անգամ հայտարարել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի աջակցության մասին Ղարաբաղի հակամարտությունում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջեւանում հանդիպումից հետո համատեղ հայտարարություն են կատարել, որում ընդգծվել է երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը: Իլհամ Ալիեւի պնդման համաձայն, առանց տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թոււրքիայի մասնակցության չի կարող իրականացվել որեւէ նախագիծ: Իր հերթին, Էրդողանը ասել է, որ դա իր առաջին այցելությունն է Նախիջեւան, եւ որ նա այդ այցելությանը մեծ նշանակություն է տալիս. «Նման հանդիպման անցկացումը Նախիջեւանում հանդիսանում է ուղերձ աշխարհին եւ տարածաշրջանին: Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են բոլոր հարցերով: Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանի դիրքորոշոմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը եւս մեկ անգամ ցուցադրել է, որ Ադրբեջանը ճիշտ ուղու վրա է գտնվում»,- նշել է թուրք վարչապետը: Նա նաեւ ասել է, որ հուլիսին կայանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի կառուցման սկիզբն ազդարարող արարողությունը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---