Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում նոր նրբություններ են հայտնվել, հայտարարում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում նոր նրբություններ են հայտնվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ներկայումս աշխատանք է տարվում մադրիդյան առաջարկությունների այն կետերի վրա, որոնք մինչ այժ չեն համաձայնեցվել: Այդ չհամաձայնեցված պահերը մեզ համար սկզբունքային են եւ մենք հնարավորություն ենք տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին աշխատել հայկական կողմի հետ»,-նշել է Էլմար Մամեդյարովը:



Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը, որ տեղի ունեցավ հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում, նախարարը նշել է, որ հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: «Մենք ներկայացրեցինք միմյանց մեր դիրքորոշումները եւ որոշեցինք ժամանակ տալ համանախագահներին նոր մոտեցումներ գտնել կողմերի դիրքորոշումների հստակեցման համար»,-նշել է Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---