Կոնգրեսական-դեմոկրատը պահանջում է իմպիչմենտի կիրառել Ջորջ Բուշի նկատմամբ10 հունիսի 2008 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կոնգրեսական-դեմոկրատ եւ ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու Դենիս Կուսինիչը երկուշաբթի Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին իմպիչմենտի ենթարկելու մասին օերնքի նախագիծ է ներկայացրել 35 կետերով, որոնք կոնգրեսականը ներկայացրել է Սպիտակ Տան ղեկավարի դեմ:«Նախագահ Ջորջ Բուշը մեղավոր է այն խախտումներում, որոնք պատժվում են իմպիչմենտով, եւ պաշտոնից պետք է հեռացվի»,- հայտարարել է կոնգրեսականը: Բանաձեւի ողջ տեքստի ընթերցումը տեւել է 5 ժամ: Կուսինիչը պնդում է, որ նախագահը շահագործել է իր լիազորությունները, խախտել է օրենքը եւ խաբել է ամերիկացի ժողովդրին: «Աշխարհի աչքերում նախագահը Միացյալ Նահանգները, որը միշտ համարվել է մարդու իրավունքների հարգանքի եւ օրենքի գերակայության օրինակ, դարձրել է մի երկիր, որտեղ չեն հարգվում միջազգային օրենքները եւ չեն կիրառվում»,- նշել է կոնգրեսականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վերջին անգամ իմպիչմենտի գործընթաց էր սկսվել նախագահ Բիլ Կլինտոնի դեմ «Մոնիկա Լեւինսկու գործի» առնչությամբ 2000 թվականին: Բիլ Կլինտոնը մեղադրվել է սեռական նկրտումներում եւ լիազորությունների շահագործման մեջ, սակայն նախագահը խուսափեց պաշտոնանկությունից: Նման իրադրությունում է հայտնվել նաեւ նախագահ Նիկսոնը, ում մեղադրել էին «Ուոթերգեյթի» գործով, սակայն նա ժամանակին հրաժարական տվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |