Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքը ժամանակավորապես հեռացել է գործերից

PanARMENIAN.Net - Վերջերս տարած վիրահատությունից հետո Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը ժամանակավորապես չի կատարի իր պարտականությունները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ստամբուլի հայ համայնքում, պատրիարքը արձակուրդ է գնացել 6 ամսով առողջական վիճակի պատճառով: «Այդ ընթացքում արքեպիսկոպոս Մութաֆյանի պարտականությունները կկատարի Հոգեւոր խորհուրդը ի դեմս արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանի եւ Շահան Այվազյանի: Ժամկետը սպառվելուց հետո հայտնի կդառնա` կվերադառնա պատրիարքը իր պարտականություններին թե ոչ»,-ասել են համայնքում:



Վերջերս Մեսրոբ Մութաֆյանը վահանաձեւ գեղձի վիրահատություն է տարել: 52-ամյա արքեպիսկոպոսը գլխավորում է Կոնստանդինոպոլսի պատրիարքարանը 1998 թվականից ի վեր: Եթե արքեպիսկոպոսը անգործունակ դառնա, ապա ըստ Թուրքիայի Սահմանադրության, համայնքը պետք է նոր հոգեւոր հովիվ ընտրի, որը պարտադիր պետք է եկեղեցական լինի: Ընտրություններից հետո նոր պատրիարքը հաստատվում է թուրքական կառավարության նիստում, այդպիսով, հանդիսանալով թուրքական պաշտոնյա, ճիշտ է, բարձրակարգ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---