Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» համաձայնագիր են կնքել համագործակցության մասին19 հունիսի 2008 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» (Near East Foundation) հունիսի 12-ին Նյու-Յորքում համաձայնագիր են կնքել համագործակցության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են Ամերիկայի Հայկական Համագումարում: Համաձայնագիրը կնքվել է AGMA-ի գործունեության հարցերով կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանի եւ «Մերձավոր արեւելյան հիմնադրամի» վարչության նախագահ Շանթ Մարտիրոսյանի միջեւ: «Համագործակցության մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության մասին նոր փաստաթղթեր եւ նյութեր ներկայացնել թանգարանի ցուցադրություններին: Մեզ համար շատ հաճելի է գիտակցել, որ այս համագործակցության շնորհիվ, մենք կկարողանանք հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմության կարեւորագույն շրջաններից մեկը»,- հայտարարել է Վան Գրիգորյանը:«Հիմնադրամի արխիվները, ինչպես նաեւ գրառումներն ու օրագրերը ներկայացնում են հայ որբերի պատմությունը, ինչպես նաեւ պատմում են առաջին միջազգային մարդասիրական օգնության մասին, որը տրամադրվել է Հայոց ցեղասպանությունից տուժած երեխաներին»,- հայտարարել է Շանթ Մարտիրոսյանը: «Մերձավոր արեւելյան հիմնադրամը» հանդիսանում է Հայերի եւ սիրիացիների օգնության ամերիկյան կոմիտեի իրավահաջորդը, որն ստեղծվել էր 1915 թվականին եւ 1919-ին վերանվանվել էր «Near East Relief»: Հիմնադրամի տվյալների համաձայն, 1915-ից 1930 թվականներին կազմակերպությունը հավաքել է $117 մլն. 132.000 հայ որբերին օգնություն տրամադրելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |