ԱՄՆ Կոնգրեսում լսումներ են անցել` «Նյուրենբերգից Դարֆուր. պատասխանատվություն մարդկության դեմ հանցագործությունների համար»25 հունիսի 2008 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) ողջունում է ԱՄՆ Սենատի իրավական ենթակոմիտեի նախագահ Դիկ Դուրբինի եւ սենատոր Թոմ Կոբուրնի որոշումը Կոնգրեսում «Նյուրենբերգից Դարֆուր. պատասխանատվություն մարդկության դեմ հանցագործությունների համար» լսումներ անցկացնելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են AAA-ում: «ԱՄՆ-ն առաջին են պատասխանատվության ենթարկել նրանց, ոքվեր հանցագործություններ են կատարել մարդկության դեմ: Այդուհանդերձ, նման հանցագործությունները շարունակվում են կատարվել: Մեր խոստումը, որ մեղավորները պատասխանատվություն են կրելու ահավոր հանցագործություններ կատարելու համար, անկեղծ չի լինի, քանի դեռ մենք չենք դառնա համաշխարհային առաջնորդը նման հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու առումով»,- հայտարարել է Դիկ Դուրբինը լումների ժամանակ:Դիկ Դուրբինն ընդգծել է, որ, չնայած ԱՄՆ կառավարությունը աջակցում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին, ինչպես եւ Ռուանդայում եւ նախկին Հարավսլավիայի տարածքում կատարված հանցագործություններում մեղավորներին պատժելու հարցում, այդուհանդերձ ԱՄՆ-ում մինչեւ հիմա օրենք չկա նման հանցագործություններն արգելելու մասին: Արդյունքում, ԱՄՆ Կառավարությունը չի կարող պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին, եթե նրանք գտնվում են ԱՄՆ-ի տարածքում: «Միայն համառության, զգոնության եւ հանրությանը ցեղասպանության փաստերի մասին տեղեկացնելու միջոցով մենք կկարողանանք աշխարհին զրկել նման չարիքից, ինչպիսին ցեղասպանությունն է եւ պատասխանատվության կանչել մարդկության դեմ հանցագործություններ կատարածներին»,- նշել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ցեղասպանության մեջ եւ մարդկության դեմ այլ հանցագործություններում մեղավորները չեն կարող պաշտպանություն գտնել աշխարհի որեւէ երկրում: Միջազգային հանրությունը նաեւ պետք է ճնշում գործադրի նրանց վրա, ովքեր կփորձեն խուսափել պատասխանատվությունից»,- լսումների ընթացքում հայտարարել է «ENOUGH» նախագծի համանախագահ Գեյլ Սմիթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |