ԵՄ. Եթե Թուրքիան շարունակի բարեփոխումները ԵՄ մտնելու համար, ապա կկարողանա հասնել առաջընթացի տարվար երկրորդ կեսում25 հունիսի 2008 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունում գտնում են, որ եթե Թուրքիան շարունակի բարեփոխումները ԵՄ մտնելու համար, նա կարող է առաջընթաց գրանցել տարվար երկրորդ կեսում: «Եթե Թուրքիան իրականացնի անհրաժեշտ բարեփոխումները, առաջընթացը կշարունակվի 2008 թվականի երկրորդ կեսում»,- ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Կրիստինա Նագին:ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը ընթանում է նորմալ տեմպերով: «Գործընթացը երկար է եւ պահանջում է բարեփոխումներ: Այդ գործընթացը նաեւ կոչ է Եվրամիությանը միանալու ցանկություն ունեցող յուրաքանչյուր երկրի համար: Բանակցությունները շարունակող Թուրքիայի համար հունիսին եւս երկու հոդված է բացվել»,- ասել է Կրիստինա Նագին: Նրա խոսքերով, անցած տարիների ընթացքում Թուրքիան բարեփոխումներ է անցկացրել ԵՄ լիիրավ անդամ դառնալու համար: «Դրանց շարքում են մահապատժի վերացումը, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեծացումը եւ Սահմանադրությունում մի շարք փոփոխություններ կատարելը»,- նշել է Նագին եւ հավելել, որ այդ միջոցառումները ավելի ու ավելի են մեծացրել ժողովրդավարական ազատությունները մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում: ԵՄ-ի ներկայացուցչի խոսքերով, Թուրքիան առաջընթաց է գրանցել նաեւ կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունում եւս ձեռքբերումներ ունի: Սակայն, նրա կարծիքով, այդ բարեփոխումները, ինչպես նաեւ պայքարը տանջանքների եւ բռնության դեմ, իրականացվել են անհանդուրժողականության քաղաքականությամբ: Սակայն, նա գտնում է, որ Թուրքիան դեռ շատ բան պետք է անի, որպեսզի դառնա Եվրամիության անդամ: Նա պետք է մեծացնի ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունը` ըստ ԵՄ չափանիշների: Փորձագետի կարծիքով, Թուրքիան պետք է զարգացնի նաեւ իր քաղաքականությունը, որպեսզի կարողանա մրցել Եվրամիության հզոր ներքին շուկայի հետ: «Եւ, վերջապես, Թուրքիան պետք է ցուցադրի, որ ի վիճակի է իրականացնել ԵՄ անդամի պարտավորությունները: Իսկ դա նշանակում է ԵՄ-ի 80000 էջ չափանիշների եւ օրենքների ընդունում եւ իրականացում»,- ընդգծել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |