Ղարաբաղի հակամարտության հարցով «միջանկյալ որոշու՞մ է» գտնվել30 հունիսի 2008 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Երեւանն ու Բաքուն «ոսկե հնարավորություն» ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: «Արդեն մի քանի տարի է մենք ձգտում ենք, որ գտնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Միջանկյալ որոշում արդեն կա, այն դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների վրա: Ես ցանկանում եմ ասել, որ այժմ ոսկե հնարավորություն է հայտնվել այդ հակամարտության կարգավորման համար: Այժմ ժամանակն է գտնել այդ որոշումը»,- ասել է Լենմարկերը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրձանին կիրակի օրը Աստանայում, հաղորդում է Ինտերֆաքսը:Մինչ դեռ, Գորան Լենմարկերը նշել էր, որ ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանի օրակարգում, որը բացվել է այսօր Ղազախստանի մայրաքաղաքում, չկա Լեռնային Ղարաբաղի հարցը: «Նստաշրջանի օրակարգում կա միայն Վրաստանի հարցը»,- ասել է Լենմարկերը: Խոսելով Վրաստանի մասին` նա հայտարարել է, որ ԵԱՀԿ բոլոր անդամների դիրքորոշումը «կայանում է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման մեջ»: «Աբխազիան Վրաստանի մաս է, եւ մենք ցանկանում ենք խաղաղ որոշում գտնել համաձայնագրերի շրջանակներում»,- նշել է Լենմարկերը: ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ է անցնում Ղազախստանում, որը 2010 թվականին լինելու է կազմակերպության գործող նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |