Լարվածությունը Կովկասում չի թուլանում, քանի որ Երեւանի ու Բաքվի քարոզչական պատերազմը չի դադարում ոչ մի վայրկյան 4 հուլիսի 2008 - 19:09 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանին անհանգստացնում է Արեւմուտքի աճող ռազմա-քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասի այնպիսի երկրներում, ինչպիսին Վրաստանն ու Ադրբեջանն են. հասկանալի է, որ վաղ թե ուշ այն կարող է տարածվել Հայաստանի վրա, այսինքն` փաստորեն ողջ Հարավային Կովկասի վրա»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄՄՀՊԻ-ի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վադիմ Մուխանովը` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի այցը Ադրբեջան:Հիշեցնելով, որ այցելությունը Բաքու Մեդվեդեւի միակ այցը չէ Անդրկովկասում, քանի որ ծրագրվում է նաեւ այցելություն Հայաստան` փորձագետը նշեց. «Հասկանալի է, որ ներկա այցելության ժամանակ քննարկվել են ինչպես քաղաքական շփումների խորացման հարցերը, այդպես էլ առեւտրա-տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես էներգետիկ բնագավառում: Կարեւոր է նշել, որ Ռուսաստանի կառավարությունը աջակցում է Գազպրոմին տեղական կազմակերպությունների հետ բանակցություններում: Պետք է ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է. ով ավելի լավ պայմաններ առաջարկի, նրանից էլ մենք գազ կգնենք: Իսկ Ադրբեջանը շահագրգռված է ներկայությամբ ռուսական շուկայում»,- ըդնգծել է քաղաքագետը: Փորձագետը նաեւ կարծիք է հայտնել այն մասին, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքական մերձեցումը իր սահմանափակիչներն ունի, պայմանավորված երկու երկրներից յուրաքանչյուրի պետական շահերով: «Ակնհայտ է, որ հանուն Ադրբեջանի հետ մերձենալու Մոսկվան չի սահմանափակի իր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ: Լարվածությունը Հարավային Կովկասում չի թուլանում, քանի որ Երեւանի ու Բաքվի քարոզչական պատերազմը չի դադարում ոչ մի վայրկյան: Եւ եթե այն շարունակվի, ապա ռազմատենչ տարամդրությունները գերթեժացումը կողմերից մեկի մոտ նախապայման կդառնա նոր բռնությունների բռնկման համար»,- պնդում է Վադիմ Մուխանովը: Ռուս-ադրբեջանական երկկողմանի հարաբերությունների այլ խնդիրների շարքում, որոնք կարող էին քննարկվել Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի երկկողմանի բանակցությունների ժամանակ, փորձագետը նաեւ նշել է հարցեր` կապված անօրինական միգրացիայի հետ եւ Ադրբեջանում ռուսաց լեզվի բարդացող դրության հետ, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |