Զուրաբ Տոդուա. «Ադրբեջանում ինչ-որ չի նկատվում տարածքները վերադարձնելու բուռն ցանկություն»

PanARMENIAN.Net - «Ադրբեջանում ինչ-որ չի նկատվում տարածքները վերադարձնելու բուռն ցանկություն»,-այսպիսին է ռուս քաղաքագետ Զուրաբ Տոդուայի կարծիքը: «Եկեք այսպիսի իրավիճակ պատկերացնենք` ասենք, վաղը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, թե ադրբեջանական ժողովրդի համբերությունը հատել է եւ նա ինքը, իր ուժերով կլուծի ղարաբաղյան խնդիրը: Այնուհետեւ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսում: Որքա՞ն կամավորներ կանդամագրվեն բանակ, որպեսզի զենքը ձեռքին ետ բերեն գրավյալ տարածքները: Որքա՞ն միջոցներ ադրբեջանցի պաշտոնյաները կզոհաբերեն բանակի կարիքների համար: Նրանցից քանիսը՞ կհրաժարվեն իրենց առանձնատներից, նավակներից, լիմուզիններից եւ ճոխության այլ առարկաներից, որպեսզի կանգնեն հասարակ քաղաքացիների կողքին եւ նրանց հետ դիմանան ռազմական ժամանակի դժվարություններին ու զրկանքներին: վերջապես, քանի՞ զոհ է պատրաստ ադրբեջանական հասարակությունը բերել հանուն գրավյալ տարածքները վերադարձնելու: Եթե դուք ազնվորեն պատասխանեք այս հարցերին, ապա, կարծում եմ, կխոստովանեք, որ Թուրքիան բոլոր հիմքերն ունի որպես հարկն է հոգ տանելու իր ազգային շահերի մասին, որոնք ի դեպ, նախատեսում են նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում»,-նշել է նա, գրում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---