Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ որեւէ այլ կառույց, չի կարգավորի Վրաստանի խնդիրները, վերջինիս փոխարեն

PanARMENIAN.Net - «Եթե տարածաշրջանի բոլոր երկրները հետեւեին ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հանձնարարականներին, ապա Հարավային Կովկասում վաղուց պատերազմ էր սկսվել»,- «Արդյոք Կովկասում նոր սահմաններ կհայտնվեն Վրաստանի անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ին» թեմայով Երեւան-Թբիլիսի հեռուստակամրջի ժամանակ հայտարարեց Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ որեւէ այլ կառույց, չի կարգավորի Վրաստանի խնդիրները, վերջինիս փոխարեն` սկսած հակամարտությունների կարգավորումից, ավարտած իրական ժողովրդավարության կառուցմամբ: «ՆԱՏՕ-ն, չգիտես ինչու, ընկալվում է որպես ծնող, որը պատժում է անհնազանդ երեխային, սակայն արդեն մեծանալու ժամանակն է: Աշխարհաքաղաքական իրողությունները չպետք է կախված լինեն նրանից` արդյոք Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, թե` ոչ»,- ասել է Իսկանդարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---