Գյուլի հրավերը Երեւան կարող է անելանելի վիճակի մեջ դնել Թուրքիային, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` հղած իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին, որտեղ նա ցանկություն է հայտնում միասին դիտել օգոստոսի 6-ին Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, կարող է անելանելի վիճակի մեջ դնել Թուրքիային, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` նշելով, որ եթե Գյուլը հրաժարվի այդ այցից, դա կարող է գնահատվել այնպես, որ Թուրքիան պատրաստ չէ հայերի հետ երկխոսության, իսկ հայերը գնահատում են Գյուլի հնարավոր այցը Երեւան որպես երկխոսության սկիզբ երկու պետությունների միջեւ:



«Մինչ Գյուլին Երեւան հրավիրելը, Թուրքիայում իրոք լուրջ հայկական քարոզչություն է վարվել: Պրոֆեսոր Յուսուֆ Ղալաչօղլուի պաշտոնանկությունը Թուրքական պատմության կառույցի նախագահի պաշտոնից, որը համառորեն փորձում էր ապացուցել «հայկական ցեղասպանության» հորինված լինելը, խթան հանդիսացավ Թուրքիայում հայկական քարոզչության ընդլայնման համար...



Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւս մեկ ապացույց է Թուրքիայի Նեվշեհեր քաղաքի համալսարանում հայոց լեզվի եւ գրականության բաժնի բացումը: Թուրքիայի կրթության նախարարությունը Արտգործնախարարության պաշտւոնական թույլտվությունից հետո հայոց լեզվի եւ գրականության բաժին բացեց համալսարանում: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդել է համալսարանի պրոֆեսոր Մեհմետ Մեթին Ղուլագուն «Habertime» գործակալությանը: Ղուլագուն ասել է թե հուսով է, որ բաժինը կամրջի դեր կկատարի երկու երկրների միջեւ: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում քիչ են հայոց լեզվին տիրապետող մասնագետները, չի կարելի բացառել, որ մասնագետներ կհրավիրվեն Հայաստանից:



Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումն հենց այս շրջանում որպես պատահականություն ընկալելը պարզամտություն կլիներ: Եվրամիությունը եւս շահագրգիռ է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման եւ սահմանները բացելու հարցում: ԵՄ-ի հիմնական պահանջը Հայաստանի հետ բաց սահմանն է եւ հարաբերությունների հաստատումը` Թուրքիայի իշխող կուսակցությանն աջակցելուն ի պատասխան: Այս ամենը չի կարող չստիպել մտածել, որ լճացման շրջանը հայ-թուրքական հարաբերություններում վաղուց անցել է: Հայաստանի բարգավաճումը մեծապես կախված է Թուրքիայից: Թուրքիան այս անգամ եւս պատմական ընտրության առջեւ է»,-գրում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---