Պեկին. Օլիմպիական ավանում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը

PanARMENIAN.Net - Oգոստոսի 4-ին Պեկինի Օլիմպիական ավանում տեղի ունեցավ Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Արարաղությանը չինական կողմից ներկա էին Օլիմպիական ավանի գործադիր քաղաքապետ Չեն Ձիչժենը եւ Պեկինի Օլիմպիական Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչները, իսկ հայկական կողմից` ՉԺՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վ.Ղազարյանը, Հայաստանի օլիմպիական առաքելության ղեկավար Դ.Գաբրիելյանը, ՀՀ ԱԳՆ եւ դեսպանության աշխատակիցները եւ Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկները: Արարողության սկզբին պրն. Չեն Ձիչժենը ողջունեց հայ մարզիկներին եւ պատվիրակներին, ապա հնչեցվեցին Միջազգային Օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի պետական օրհներգները, ինչից հետո կատարվեց պետական դրոշների բարձրացումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---