Տորոնտոյում ԵԱՀԿ ՊՀ աշնանային նստաշրջանում կքննարկվի իրադրությունը Կովկասում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Պառլամենտական համագումարի աշնանային նստաշրջանի ընթացքում, որը կտեւի սեպտեմբերի 18-21-ը Տորոնտոյում, կքննարկվի իրադրությունը Կովկասում: Ինչպես Մոսկվայում լրագրողներին է հաղորդել ԵԱՀԿ ՊՀ նախագահ Ժոաո Սոարեշը, նստաշրջանի ընթացքում կքննարկվի իրադրությունը վրացա-օսական եւ աբխազական հակամարտության գոտում, ինչպես նաեւ Ռուսաստանի դերը ստեղծված իրավիճակում: Նրա խոսքերով, Կովկասում հատուկ ներկայացուցիչ նշանակված ԵԱՀԿ ՊՀ նախկին նախագահ Գորան Լենմարկերը ավելի վաղ այցելել էր Ադրբեջան, Վրաստան, Հայաստան եւ Տորոնտոյում նստաշրջանի սկզբին զեկույց կպատրաստի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրության վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---