ՆԱՏՕ-ի նավերի կուտակումը Սեւ ծովի ավազանում ուժի սովորական ցուցադրում է10 սեպտեմբերի 2008 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի նավերի կուտակումը Սեւ ծովի ավազանում ուժի սովորական ցուցադրում է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը: «Հնարավոր է, նավատորմի քողարկմամբ որոշակի միջոցառումներ են անցկացվում, ուղղված վրաց բանակի մարտական ներուժի եւ ռազմական ենթակառուցվածքների վերականգնմանը, որոնք տուժեցին Վրաստանին խաղաղություն պարտադրելու ռուսական գործողության ընթացքում: Կարծում եմ, դեռեւս անմիջական ռազմական վտանգ ռուսական ափերի համար այդ արմադան չի ներկայացնում: ԱՄՆ-ն, իհարկե, գնալով անկանխատեսելի է դառնում, սակայն հազիվ թե նույնիսկ այնտեղ գտնվի մի մոլեռանդ, որ ընդունակ լինի հրահրել Ռուսաստանի ընդհարումը Սեւծովյան ավազանում: Միեւնույն ժամանակ նոր դիմակայության վտագը կաճի, եթե Թբիլիսիի ռեժիմը գնա նոր ագրեսիվ քայլերի: Իսկ որ դա կարող է տեղի ունենալ, ասում է նաեւ այն, որ Վրաստանը դուրս եկավ հրադադարի մասին բոլոր նախկին համաձայնագրերից (բացառությամբ «վեց սկզբունքների», որոնք Թբիլիսիում յուրովի են մեկնաբանում)»,-նշել է Ա.Արեշեւը: Ինչ վերաբերում է տարբեր տնտեսական պատժամիջոցներին, ապա, ըստ ռուս փորձագետի, հազիվ թե Եվրամիությունը շտապի հրաժարվել ռուսական գազի առաքումներից, եւ առավել եւս ետ կանչի իր մենեջերներին, որոնցով լի են Մոսկվայի շատ խոշոր եւ շահութաբեր ընկերություններ: «Հաշվի առնելով Եվրոպայի տնտեսական զարգացման միտումները, դա շատ անգիտակից քայլ կլիներ: Մամուլում կամ փարիզյան սրճարաններից մեկում արված հիստերիկ հայտարարությունները հարկավոր է տարանջատել լուրջ քաղաքական գործիչների հայտարարություններից ու գործողություններից: Անշուշտ, նրանք փորձում էին ստուգել, թե որքան ամուր է Ռուսաստանը, եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը բավականաչափ լավ է պատրաստվել ՌԴ նոր նախագահի մուտքին: Դե ինչ, եթե իրենք ցանկանում էին ինչ-որ հարցերի պատասխաններ ստանալ, ապա ստացան»,-ընդգծել է Արեշեւը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |