ԱՄՆ-ն ցանկանում է փլուզել Իրանը իսրայելցիների ձեռքերով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի Թեհրանը չկարողանա ստանալ զանգվածային ոչնչացման զենքը եւ չպետք է զսպի Իսրայելի որոշումը Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու վերաբերյալ, գտնում է Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինը, որը հավակնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնին: Այս հայտարարությունը նա արել է նախօրեին ABC News հեռուստակայանին տված հարցազրույցում: Զրույցի մեծ մասը վերաբերում էր բացառապես արտաքին քաղաքականության հարցերին:



«Ես գտնում եմ, որ քանի դեռ Իրանի նախագահը Ահմադինեժադն է, միջուկային զենքը նրա կառավարության ձեռքում չափազանց վտանգավոր է այս մոլորակի ցանկացած մարդու համար»,-համոզված է Փեյլինը, հաղորդում է MIGnews-ը:



Մինչդեռ, Իրանի դեմ հարձակման նախապատրաստումը գտնվում է ավարտական փուլում: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը շտապ խորհրդակցություններ է անցկացրել պաշտպանության նախարար Էհուդ Բարակի եւ արտգործնախարար Ցիպի Լիվնիի հետ Իրանի խնդրի վերաբերյալ: Միաժամանակ Միջերկրական ծով է ուղղվել «Թեոդոր Ռուզվելտ» ամերիկյան ավիակիրը, որը կատարելու է «ծովում անվտանգության պահպանման» առաքելությունը: Այդպիսով, ԱՄՆ-ի ավիակիրների քանակը Իրանի շուրջ` Միջերկրական եւ Արաբական ծովերում ու Պարսից ծոցում հասել է չորսի:



Անցած շաբաթվա վերջում սկսված Իրանին սահմանակից Պակիստանի ռմբակոծումը ամերիկյան ավիացիայի կողմից, նույնպես տարածաշրջանի ապակայունացման եւ ԱՄՆ-ի համար անհաճո ռեժիմի տապալման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրի մի մասն է կազմում: Պարսից ծոցի գոտում լրացուցիչ ռազմածովային ուժեր են սկսել կուտակվել շուրջ մեկ ամիս առաջ: ԱՄՆ-ի կողմից «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրից բաից այդ արշավին մասնակցեց «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը, ինչպես նաեւ ուղղաթիռակիր «Իվոդզիման», Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից` «Արկ Ռոյալ» ավիակիրը, մի քանի ֆրանսիական ռազմածովային նավեր, ինչպես նաեւ «Ամետիստ» ատոմային սուզանավը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների մարտական ծովային միավորների ընդհանուր քանակն Իրանի շուրջ գերազանցեց 40, ընդ որում դրանցից մի քանիսը միջուկային զենք կրող սուբմարինաներ են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---