Ֆրենկ Պալլոնեն Թուրքիային կոչ է անում դադարեցնել Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության Խմբի համանախագահ, Նյու-Ջերսիից կոնգրեսմեն Ֆրենկ Պալլոնեն ողջունում է Թուրքիայի հետ դիվանագիտական երկխոսության սկիզբը Հայաստանի կողմից եւ Թուրքիային կոչ է անում հստակ քայլեր ձեռնարկել ճշմարտության եւ արդարության հիման վրա խաղաղության հասնելու համար: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն (ANCA), Պալատում կատարած հայտարարությամբ կոնգրեսմենը թուրքիային կոչ է արել դադարեցնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությունը, վերացնել Թուրքիայի ՔՕ-ի` խոսքի ազատությունը սահմանափակող 301-րդ հոդվածը եւ դադարեցնել Հայաստանի 15-ամյա շրջափակումը:



«Կովկասում Վրաստանի եւ Ռուսաստանի պատերազմից հետո պետք է կայունացման համար քայլեր նախաձեռնել: Հայ-թուրքական հարաբերությունների ամրապնդումը դրական ազդեցություն կունենա այդ գործընթացի վրա»,- նշել է Պալլոնեն
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---