Եվրոխորհրդարանն անհանգստացած է Ադրբեջանի նախագահական ընտրություններում մրցակցության բացակայությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի բոլոր յոթ թեկնածուները մասնակցել են քվեարկությանը, որն անվիճելի էր: Բայց չկար նախընտրական պայքար, եւ հիմնական ընդդիմական կուսակցությունները բոյկոտում էին ընտրությունները` վկայակոչելով լուրջ խոտանները հավասար պայմանների համար: Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետեւելու Եվրոխորհրդարանի առաքելության եզրակացության մեջ: «Գործող նախագահ Իլհամ Ալիեւը հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 80%-ը քվեարկության ներկայացածների 75%-ի դեպքում: Ընտրությունների օրվա ընթացքում Եվրոխորհրդարանի պատվիրակությունը վկա էր Ադրբեջանում միջազգային չափանիշների եւ վերցրած պատասխանատվության ուղղությամբ առաջընթացին, չնայած խախտումների թվին: Ընտրություններից հետո Եվրոխորհրդարանի, ԵԱՀԿ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների Բյուրոյի (ԵԱՀԿ/ԺԵւՄԻԲ) եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Համաժողովի (ԵԽԽՀ) կողմից հրապարակվել է ընտրությունների նախնական արդյունքի համատեղ հայտարարությունը:



«Մեր դիտորդությունների համաձայն Ադրբեջանի նախագահական ընտրությունները լավ էին նախապատրաստված եւ հանգիստ մթնոլորտում անցան: Բայց մենք ցավում ենք մրցակցության բացակայության համար, որն արտահայտվեց ընդդիմական կուսակցությունների բոյկոտում, ինչը հանգեցրեց իսկական նախընտրական քարոզարշավի բացակայության: Անկասկած, Ադրբեջանի մասնակցությունը Եվրոպայի հարեւանության քաղաքականությանը զգալիորեն նպաստում է դեպի միջազգային չափանիշները շարժվելու, լիարժեք ժողովրդավարացման հետ կապված պարտականությունների եւ օրենքի գերակայության գործընթացի առաջխաղացմանը»,- Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսին ասել է Առաքելության ղեկավար Մարի-Անն Իսլեր Բեգինը:



Եվրոխորհրդարանի` Մարի-Անն Իսլեր Բեգինի (Ֆրանսիա) ղեկավարած Առաքելության մեջ մտնում էին նաեւ Հարավային Կովկասի հարցով Եվրոպառլամենտի համատեղ կոմիտեի համանախագահ Արպադ Դուկա-Զոլուոմին (Սլովակիա), Ալոիզ Պետերլեն (Սլովենիա), Եվգենի Կիրիլովը (Բուլղարիա), Ռոբերտ Էվանսը (Մեծ Բրիտանիա) եւ Ադամ Բիելանը (Լեհաստան):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---