Ավստրիան, Ճապոնիան, Մեքսիկան, Թուրքիան եւ Ուգանդան ընտրվել են ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամներ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում անցել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հինգ նոր ոչ մշտական անդամների ընտրությունները: 2009 թվականի հունվարի 1-ից, Խորհրդի կազմում կընդգրկվեն Ավստրիան, Ճապոնիան, Մեքսիկան, Թուրքիան եւ Ուգանդան: Նրանք բոլոր ընտրվել են քվեարկության առաջին փուլում, թեեւ Խորհրդում տեղ զբաղեցնելու համար պայքարում էր ասիական երկու երկիր` Ճապոնիայի թեկնածությանը սատարել են 158 պետություններ, իսկ Իրանին` 32 երկրներ:



ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կազմված է կազմակերպության 15 անդամներից: Չինաստանը, Ֆրանսիան, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ԱԽ-ի մշտական անդամներ են: Եվս տասը ոչ մշտական անդամներ ընտրվում են ԳՎ 2 տարով: Ամեն տարի նրանցից 5 փոխվում են: Անցյալ տարի Բուրկինա Ֆասոն, Վյետնամը, Կոստա Ռիկան, Լիվիան եւ Խորվաթիան ընտրվեցին ԱԽ-ի ոչ մշտական անդամներ 2008-2009թ.: Նորընտիր անդամները Խորհրդում կփոխարինեն Բելգիային, Ինդոնեզիային, Իտալիային, Պանամային եւ Հարավային Աֆրիկային:



Այդպիսով, 2009թ. Խորհրդի անդամներ կլինեն` Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Բուրկինա Ֆասոն, Լիվիան, Վյետնամը, Խորվաթիան, Կոստա Ռիկան, Ավստրիան, Ճապոնիան, Մեքսիկան, Թուրքիան եւ Ուգանդան, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:



Անվտանգության Խորհուրդը գլխավոր պատասխանատուն է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար: Դա ՄԱԿ-ի միակ մարմինն է, որի որոշումները պարտադիր են կազմակերպության բոլոր անդամների համար: ԱԽ-ի ոչ մշտական անդամներն ընտրվում են ներկաների երկու երրորդի մեծամասնությամբ եւ Գլխավոր Վեհաժողովի անդամների քվեարկությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---