Աբդուլլահ Գյուլը հուսով է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հետագա զարգացում կստանա

PanARMENIAN.Net - «Հայաստան կատարած իմ այցի նպատակը Երեւանի եւ Անկարայի միջեւ նոր մթնոլորտի ձեւավորումն էր»,-հայտարարել է Թուրքիայ նախագահ Աբդուլլահ Գյուլը` ելույթ ունենալով Հանրապետության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ: Նրա խոսքերով, այդ մթնոլորտը կնպաստի երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծմանը: Ա.Գյուլը նշել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու անհրաժեշտությունը: «Ես հուսով եմ, որ այդ գործընթացը զարգացում կունենա»,-նշել է նա, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ խաղը դիտելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտարարեցին, որ հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ երկխոսության շարունակման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---