Էդվարդ Նալբանդյան. Թուրքիան կարող է նպաստել ղարաբաղյան գործընթացին, սակայն միջնորդ չի հանդիսանում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլ նաեւ ողջ տարածաշրջանի շահերից: Հայաստանը երբեք չի հրաժարվել Թուրքիայի հետ երկխոսությունից եւ պատրաստ է քննարկել ցանկացած խնդիր: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:



Նրա խոսքերով, հայկական կողմն այսօր բանակցում է Թուրքիայի հետ եւ առանց որեւէ նախապայմանի պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ: «Մեզ համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում արդյունքն է կարեւոր, ոչ թե գործընթացը: Եթե Անկարան լրջորեն է մոտնեւոմ այս գործընթացին, ապա մենք եւս լուրջ մտադրություններ ունենք»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը եւ հավելել, որ պաշտոնական Երեւանը բազմիցս է ողջունել Համագործակցության եւ կայունության կովկասյան պլատֆորմի ստեղծման Անկարայի նախաձեռնությունը: «Մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը, սակայն ասում ենք, որ կան բազում հարցեր այդ պլատֆորմի մեխանիզմների ու ձեւաչափի ձեւավորման վերաբերյալ»,-ասել է Նալբանդյանը:



Նրա կարծիքով, այսօր Թուրքիան կարող է նպաստել ղարաբաղյան գործընթացին, բացելով սահմանը Հայաստանի հետ եւ ազդելով այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման վրա, սակայն Անկարան միջնորդ չի հանդիսանում բանակցային գործընթացում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---