Երեւանում տեղի է ունեցել «Տնտեսական զարգացում Հայաստան 2007» AEPLAC-ի ամենամյա զեկույցի շնորհանդեսը19 նոյեմբերի 2008 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Տնտեսական զարգացում Հայաստան 2007» Տնտեսական եւ իրվական հարցերի հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնի` AEPLAC-ի ամենամյա զեկույցի շնորհանդեսը: Ինչպես նախկինում, այս տարվա զեկույցում ներկայացվել է հանրապետության մակրոտնտեսության զարգացման մանրակրկիտ վերլուծությունը: «Հասկանալի է, որ AEPLAC-ի զեկույցն ավանդական բնույթ է կրում, այն թույլ է տալիս կողքից հետեւել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մենք երախտապարտ ենք AEPLAC-ին տեխնիկական աջակցության համար»,-հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Տնտեսական զարգացում Հայաստան 2007» զեկույցում ներկայացված է տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված առաջընթացը: Զեկույցը պարունակում է նաեւ հայկական տնտեսության ցուցանիշները, որոնք ներկայացված են աշխարհի մյուս երկրների ցուցանիշների համեմատությամբ: «AEPLAC-ի զեկույցը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Մեզ համար հաճելի եւ հետաքրքիր էր աշխատել AEPLAC-ի թիմի հետ»,-նշել է Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը: Ըստ AEPLAC-ի զեկույցում ներկայացված տվյալների, 2007թ. Հայաստանում գրանցվել է ՀՆԱ 13 տոկոսանոց աճ, այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի 181 երկրների թվում զբաղեցնում է 6-րդ տեղը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |