Իրանը ձգտում է հասնել Կովկասի խնդիրների արդարացի կարգավորման20 նոյեմբերի 2008 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Իրանը ջանքեր է գործադրում առանց ուժի կիրառման Կովկասի խնդիրները լուծելու համար: Այդ մասին այսօր Թեհրանում արտերկրի լրագրողների համար տված մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին: Ըստ նախարարի, այդ խնդիրների լուծմանը տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ Եվրապայի մասնակցությունը ապահովելու համար մի շարք խորհրդակցություններ են անցկացվել ԱԳՆ ղեկավարության մակարդակով: «Իրանը ձգտում է հասնել Կովկասի խնդիրների կարգավորմանը իրատեսության եւ արդարության հիմքի վրա»,-ասել է նա: Իրանի ԱԳ նախարարը գտնում է, որ այսօր բոլորին են մտահոգում կովկասյան խնդիրները: Նրա խոսքերով, խնդիրների մի մասն այնքան բազմաշերտ է, որ, մի կողմից պետք է լուծվեն երկրների միջեւ առկա խնդիրները, մյուս կողմից` լուծվեն նրանց տարածքային ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրները: Այդ խնդիրների առկայությունը վնասում է համագործակցությանը էներգետիկ ոլորտում, բեռնափոխադրումներին, եւ ընդհանուր առմամբ տնտեսական հարաբերություններին, ասել է Մոթթակին: Նախարարը գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ երկրները դրական են գնահատել Իրանի նախաձեռնությունները, եւ այժմ Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում դրական փոփոխություններ են նկատվում: «Եվ մենք կցանկանայինք, որ իրավիճակն այդ ուղղությամբ զարգանար»,-ասել է Մոթթակին, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |