Թուրք դիվանագետը Բարակ Օբամային հետ է պահում Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց

PanARMENIAN.Net - «Թուրք-ամերիկյան հարաբերությունները յուրահատուկ են: Թուրքիան միակ իսլամական երկիրն է, որը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, հանդիսանում է ԱՄՆ գործընկերը: Ընդհանուր արժեքներն ու գաղափարները, համատեղ ազգային շահերը հանդիսանում են մեր հարաբերությունների հիմքը եւ կազմում ժողովրդավարության մի մասը»,- ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամային իր ուղերձում գրում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուկ Լողօղլուն: Նրա խոսքերով, ներկայիս թուրք-ամերիկյան հարաբերությունները կայուն են եւ համեմատաբար ջերմ: «Սակայն ամերիկյան զորքերը Իրաք չթողնելու մասին թուրքական խորհրդարանի 2003թ. մարտի 1-ի որոշումը հեշտ չէր: Հայկական հարցի վերաբերյալ բանաձեւերի առնչությամբ ԱՄՆ Կոնգրեսի անվճռականությունը եւ Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչների դեմ համագործակցության ուշացված որոշումը դարձան սառեցման պատճառը: Դուք հնարավորություն ունեք բարելավելու մեր հարաբերությունները»,- նշվում է նամակում, որը հրապարակվել է թուրքական Hurriyet թերթում:



Թուրք դիվանագետը նշում է, որ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս Թուրքիայի բնակչության շրջանում ԱՄՆ-ի մասին շատ անբարենպաստ կարծիքը, եւ դա, նրա կարծիքով, ընդգծում է հանրային դիվանագիտության իրականացման անհրաժեշտությունն այն բանի համար, որպեսզի «շահասիրեն թուրքերի սրտերը»: «Հայ եւ այլ հակաթուրքական լոբբիստների ջանքերը կարող են հանգեցնել մեր հարաբերությունների սառեցմանը: Դուք պետք է համոզեք թուրքական հասարակությանը ձեր ազնվության եւ անշահախնդրության մեջ ու ճանապարհ չտաք առանձին խմբերի պահանջներին, հատկապես երբ դրանք բավական կասկածելի են»,- նշում է Լողօղլուն:



Նա Բարակ Օբամայի ուշադրությունը դարձրել է եւս երկու հարցի վրա, որոնք հետարքրքում են Թուրքիային` Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում ու PKK դեմ պայքարում Միացյալ Նահանգների օգնությունը: «Դրանք մեր հարաբերությունների գլխավոր բաղկացուցիչներն են: Կոնգրեսի ցանկացած բանաձեւ, որն աջակցում է հայկական մեղադրանքներին, անուղղելի վնաս կհասցնի եւ ձեր դեմ կվերականգնի Թուրքիային: Բացի այդ, դա չի օգնի խնդրի լուծմանը եւ այն դրական քայլերին, որոնք նկատվում են հայ-թուրքական հարաբերություններում: Ընդհակառակը, Դուք պետք է խրախուսեք դրական միտումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում` երկխոսության կարգավորման եւ հաշտեցման համար»,- ընդգծել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---