Լեռնային Ղարաբաղի խնդրին նվիրված համաժողով է տեղի ունեցել Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին, Փարիզի հայաշատ արվարձաններից մեկի` Ալֆորվիլի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Միջազգային իրավունքի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում» թեմայով համաժողով: Համաժողովը վարում էր Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռընե Ռուքեից բացի համաժողովին ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիացի պատգամավորներ, լրագրողներ, ֆրանսահայ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալֆորվիլի քաղաքացիներ:



Ալֆորվիլի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաեւ Լեռնային Ղարաբաղին նվիրված փաստագրական ֆիլմ: Միջոցառման վերջում Հովհաննես Գեւորգյանը ներկայացրեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության ջանքերով հրատարակած «Արցախ» վերնագիրը կրող գիրքը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---