ՀՀ ԱԳՆ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն

PanARMENIAN.Net - Հայաստանը կշարունակի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը: Այդ մասին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության քարտուղարության նիստում Ստամբուլում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ակտիվ երկխոսությունը սկիզբ առավ ընթացիկ տարվա սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը ժամանեց Երեւան: «Մենք կշարունակենք մեր աշխատանքը, եւ ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում դրա համար: Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանն ու առանց նախապայմանի հարաբերությունների հաստատմանը եւ մենք նույնն ենք ակնկալում նաեւ Թուրքիայից»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը բխում է Հայաստանի շահերից: Պատերազմական վիճակում գտնվող բազում երկրներ կան, որ դիվանագիտական հարաբերություններ ունեն եւ բաց են միմյանց համար: Ես լուրջ պատճառներ չեմ տեսնում հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու համար: Պատշաճ կերպով կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Սա խնդիր չէ, սա մեր հարաբերություններին առնչվող հարց է»,-ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը:



Ըստ Նալբանդյանի, Հայաստանի դիրքորոշումը պարզ է եւ իմ լավատեսությունը պայմանավորված է թուրքական կողմի հետ բանակցություններով` մենք հարաբերություններ հաստատեցինք սեպտեմբերին Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: «Մենք ունեցանք շատ կառուցողական, հետաքրքիր եւ անկեղծ բանավեճեր»,-ասել է նա:



Ինչ վերաբերում է Turkish Airlanes նկերության կանոնավոր չվեթերին, ապա Է.Նալբանդյանը գտնում է, որ դա շատ դրական քայլ է, որը կբերի գործարարության եւ զբոսաշրջության զարգացման երկու երկրների միջեւ: «Թուրքիայի նախագահը հրավիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիա, նա այդ առաջարկն ընդունել է, եւ ես հուսով եմ, որ 2009թ. հոկտեմբերին մեր նախագահը կժամանի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին»,-ասել է Նալբանդյանը` հավելելով, որ հարաբերությունների կարգավորմանը կողմ է նաեւ ԱՄՆ-ն, գրում է Hurriyet Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---