GeorgiaTimes. Հայտնաբերվել է վրացական հրամանատարության` Հարավային Օսիա ներխուժելու մասին հրամանը

PanARMENIAN.Net - Օգոստոսյան ռազմական գործողությունների ավարտից հետո բավական երկար ժամանակ բորբոքված վեճ էր գնում այն հարցի շուրջ, թե «ո՞վ էր առաջինը»: Ո՞վ սկսեց զինված ագրեսիան` նախապես ծրագրելով իր գործողությունները, եւ ո՞վ էր ստիպված պատասխանել: Արդյունքում միջազգային հանրությունը խոստովանեց. պատերազմը հրահրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, գրում է GeorgiaTimes թերթը, որի տրամադրության տակ էր հայտնվել մի փաստաթուղթ (թվագրվում է 2008թ. օգոստոսի 7-ով, այսինքն` ռազմական գործողություններից մեկ օր առաջ), որը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Վրաստանի զինված ուժերը նախապես պատրաստվում էին Հարավային Օսիա ներխուժելուն:



Փաստաթղթում պարունակվում էր հրաման «օպերատիվ խմբավորմանը` ռազմական գործողություն իրականացնել Սամաչաբլո (Հարավային Օսիա) շրջանում եւ 72 ժամվա ընթացքում ջախջախել թշնամուն: Վերականգնել Վրաստանի իրավասությունը տարածաշրջանում»: Դրանից բացի, նշվում է «ռազմական գործողությունների արագ իրականացման, քաղաքացիական բնակչության եւ նրա ունեցվածքի ոչնչացման վտանգի նվազեցման, հակառակորդի ուժերը կետային հարվածներով, սեփական ուժերի պաշտպանությամբ ոչնչացնելու» անհրաժեշտությունը:



Զորավարժական ստորաբաժանումներին, համաձայն փաստաթղթի, հանձնարարվում է «լրտեսական դասակներ նախապատրաստել պատասխանատվության սեփական գոտիներում ռազմավարական լրտեսական գործողությունների անցկացման համար», ինչպես նաեւ «հարձակման եւ պաշտպանության գործողությունների զորավարժություններ անցկացնել (հարձակում բնակեցված վայրերի վրա, ներխուժում շենքեր, հետախուզություն, հարձակում եւ զավթում)»:



Փաստաթղթում որպես վերջնական արդյունք է նշված «տարածաշրջանի հակաանջատվողական ուժերի հայտնաբերումն ու տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ միջավայրի հաստատումը»:



Բացի դրանից, հրամանում նշվում են նաեւ վտանգները, մասնավորապես. «Սամաչաբլո շրջանում ռուսական խաղաղապահ զորակայանների գոյությունը ենթադրում է նրանց վրա կրակ բացելու դեպքում գրգռման վտանգի առաջացում»; «Այն վտանգը, որ քաղաքացիական բնակչության եւ փախստականների տեղափոխման ժամանակ նրանց մեջ կարող են անջատվողական խմբավորումների անդամներ լինել, որոնք ապակայունացնելու են իրադրությունը թիկունքում»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---