Հայաստանն ու Բելառուսը կարող են համագործակցել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում27 նոյեմբերի 2008 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Բելառուսն ու Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն համագործակցության զարգացման համար: Այդ մասին այսօր Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, չնայած երկու երկրների միջեւ դինամիկ կերպով զարգացող համագործակցությանը, Բելառուսն ու Հայաստանը դեռեւս մեծ չօգտագործված պոտենցիալ ունեն:Սերգեյ Մարտինովն իր հերթին ասել է, որ Բելառուսը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: «Դա մի երկիր է, որի հետ մենք սերտ եւ բարեկամական հարաբերություններ ունենք, նրանք բավականաչափ մակարդակի վրա են, բայց դա չի նշանակում, որ առաջընթացի համար տեղ չունենք»,- ավելացրել է Բելառուսի արտգործնածարարը: Սերգեյ Մարտինովի խոսքերով, պաշտոնական Մինսկը դրական է վերաբերվում Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքականությանը: «Այդ կոնցեպցիայի մշակման բոլոր փուլերում մենք արել ենք մեր հստակ առաջարկները, եւ դրանք, ըստ մեզ, հաշվի են առնվում»,- նշել է Բելառուսի ԱԳ նախարարը` ավելացնելով, որ քանի որ Եվրահանձնաժողովը տվյալ ուղղությամբ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, ապա որեւէ կոնկրետ բանի մասին խոսելը դեռեւս վաղաժամ է: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ հնարավոր է համարում Բելառուսի եւ Հայաստանի փոխգործակցությունը այդ նախաձեռնության շրջանակներում, հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |