Google Earth-ից ջնջել են մի «լուսանկար», որում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը վերանվանված էր «Թալաաթ-Փաշի» հուշարձանի27 նոյեմբերի 2008 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Panoramio կայքը ջնջել է սադրիչ «լուսանկարը», որում Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը վերանվանված էր «Թալաաթ-Փաշի» հուշարձանի: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, դրան Panoramio կայքի վարչությանը պարտադրել են հայերի բազմաթիվ բողոքները:Այդ «լուսանկարն» ավելի վաղ հավելվել է Google-ի գործընկեր Panoramio կայքի լուսանկարների բազային, որոնք արտացոլվում են նաեւ Google Earth-ում: Այն պատկերի տակ, որտեղ Հայոց ցեղասպանության հուշարձանը «անվանել են» «Թալաաթ փաշայի հուշարձան» դրված է «Ալուկ Դոլմայան» ստորագրությունը, ինչով ակնարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Այս սադրիչ լուսանկարի տակ 2008թ. մարտի 12-ի ամսաթիվն է նշված: Այժմ անհրաժեշտ է պարզել, թե ինչպես դա հնարավոր եղավ եւ ով է այդ սադրանքի հեղինակը: Հնարավո՞ր է, որ դա Google Earth-ի կամ Panoramio-ի աշխատակիցն է»,- ավելի վաղ հաղորդում էր Ժան Էքիյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |