ԵՄ երկրների առաջնորդները հավանություն են տվել Արեւելյան գործընկերության քաղաքականությանը12 դեկտեմբերի 2008 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության 27 անդամ երկրները Բրյուսելում ընթացող երկօրյա գագաթնաժողովում հավանություն են տվել Եվրոպական անվտանգության ռազմավարությանը (ԵԱՌ) եւ Արեւելյան գործընկերության քաղաքականությանը: Ըստ ԵԱՌ 18-էջանոց փաստաթղթի, եվրոանվտանգության համար նոր սպառնալիքներ են համարվել կլիմայական փոփոխությունները, կիբերհանցավորությունը եւ ծովահենությունը: Բացի այդ, ԵՄ-ի ջանքերն ուղղված կլինեն էներգետիկ անվտանգության ապահովմանը: Փաստաթղթում ասվում է, որ ՌԴ-ն կմնա ԵՄ-ի համար «կարեւոր գործընկեր գլոբալ հարցերում», ինչպես նաեւ կլինի Եվրոպա էներգառեսուրսների գլխավոր մատակարարը: Փաստաթղթի նախագծում չի ասվում ԵՄ-ի վերաբերմունքի մասին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի առաջարկին Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքի վերաբերյալ: Մինչդեռ, հայտնի է, որ ԵՄ-ն արդեն «ներքին բանավեճ է» սկսել Ֆրանսիայի եւ Գերմանիայի աջակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Արեւելյան գործընկերության քաղաքականությունը ենթադրում է առավել սերտ համագործակցության հաստատում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ: Հանարվոր է, միանա նաեւ Բելառուսը, եթե Մինսկը համաձայնվի ժողովրդավարացման պահանջներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |